Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՅԻ ՕՐ՝ ԱԺ-ՈՒՄ

Սեպտեմբեր 29,2007 00:00

ԱԺ այս քառօրյայում վերջապես քննարկվելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2006 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը դեռ այս տարվա փետրվարին էր ներկայացվել խորհրդարանին:

Ներկայացված հաղորդման համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության հիմնական նպատակներից է եղել «ապահովել քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, զվարճալի, գիտաճանաչողական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվությունն ազատորեն ստանալու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը»: Եվ այդ նպատակներն ապահովելու համար Հանրային հեռուստառադիոընկերությունը «հանրությանը անկողմնակալ, հավաստի եւ օպերատիվ տեղեկատվությամբ» է ապահովել, «հեռուստատեսության եւ ռադիոյի կողմից տրամադրվող տեղեկատվության նկատմամբ ունկնդրի վստահության բարձրացմանն ուղղված աշխատանքներ» իրականացրել եւ վերջապես՝ մեծացրել «բնակչության լայն խավերին հուզող եւ նրանց կողմից պարզաբանում պահանջող խնդիրների վերաբերյալ հաղորդումների եւ լրատվության ծավալը»:

Հաղորդման մեջ առավել հանգամանալից են ներկայացված ֆինանսական հարցերը: Մասնավորապես նշված է, թե «Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում» ծրագրով նախատեսված միջոցներից 908.7 հազ. դրամ գումար տնտեսվել է եւ վերադարձվել պետբյուջե: 2006-ի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է «հովանավորչական հաղորդումների հեռարձակման եւ առեւտրային գովազդի տեղադրման գործունեություն, որից ընկերությունը ստացել է 335300 հազար դրամ եկամուտ»:

Պարզվում է նաեւ, որ 2006-ի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով 44839, իսկ Հանրային ռադիոընկերությունը՝ 234 հատ լրացուցիչ հասարակ անվանական բաժնետոմս: Թերեւս այս մասին տեղյակ չի եղել ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, այլապես նա կդառնար նաեւ Հ1-ի բաժնետերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել