Օրերս ՀՀ կառավարության շենքի դիմաց իր անձնական օգտագործման 90 LS 020 պետհամարանիշի «Օպելի» մաքրման աշխատանքներ էր կատարում ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Ղազարյանը: Հիշեցնենք, որ նա մի քանի շաբաթ առաջ, երբ ՀՀ կառավարության շենքի դիմաց տաքսու վարորդներն իրենց մեքենաների լիցենզավորման մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույց էին անում, Ալ. Ղազարյանը նրանց համոզում էր, թե ՀՀ կառավարությունը ցանկանում է, որ տաքսիներն իրենց որակով ու մաքրությամբ համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Գլխավոր մասնագետը տաքսու վարորդներին բողոքում էր, թե երբեմն տաքսիները դուրս են գալիս երթուղի ամբողջովին ցեխոտ վիճակում, կարծես հեռավոր գյուղերից եկած լինեն, իսկ մեքենաների սրահից անտանելի հոտեր են գալիս: Լուսանկարում պրն Ղազարյանը տաքսիստներին սեփական օրինակով է ցույց տալիս, թե ինչպես է պետք պահպանել մեքենայի
արտաքին տեսքը: