Դատելով մեր երկրի մայրաքաղաքի գլխավոր՝ Հանրապետության հրապարակի հե՛նց կենտրոնում երեկ տեղադրված այս բազմոցից եւ նրա վրա լավ «տեղավորված» մարդկանց հանգիստ ու լուրջ դեմքերից՝ պետք է ենթադրել, որ նրանք «լրջորեն» են նախապատրաստվում առաջիկա նախագահական ընտրություններին: Այսպես նստած մեր հայրենակիցների թիվը, թերեւս, շատանա նախագահական ընտրությունների ժամկետի մոտենալուն եւ նախագահի թեկնածուների թիվը շատանալուն զուգահեռ: