Երեկ մինչեւ ուշ երեկո «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի դռները հսկում էին հատուկ ջոկատայինները: Նրանք մինչ այդ ստիպված էին գոռգոռալով ու նաեւ քաշքշելով համերգասրահի առջեւից հեռացնել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած «Մենք միասին ենք» համերգ-հանդիպմանը հրավիրված եւ դրսում մնացած երիտասարդներին: Եվ համերգասրահի 71-ամյա աշխատակից Ռուբեն Միրզոյանը, որը պատասխանատու է շենքի անվտանգության համար, վնասվածք ստացավ՝ դահլիճում առկա տեղերից ավելի շատ հրավիրատոմսեր ստացածների առջեւ դուռը փակել փորձելու ժամանակ:
Մանրամասն