Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱԺՄ ՆԱԽԱԳԱՀՆ Է

Սեպտեմբեր 26,2007 00:00

\"\"«Բնական ու ճիշտ կլիներ, եթե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի իր ելույթում հայտարարեր, որ որպես առանցքային թեկնածու պաշտպանելու է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»,- երեկ իր հրավիրած ասուլիսում հայտարարել է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:Ա. Սադոյանը, իր ասելով, դեմ չէ, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով, բայց այդ անձը, ըստ նրա, ՀՀ առաջին նախագահը չպետք է լինի: Այդ դիտարկման սադոյանական փաստարկն այն է, որ երկրի նախագահի թեկնածու լինելու համար անհրաժեշտ է ընտրություններին նախապատրաստվել դրանից նվազագույնը 1-1,5 տարի առաջ, մինչդեռ, ԱԺԴ նախագահի համոզմամբ, այսօր դրան պատրաստ է միայն Վ. Մանուկյանը:Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի՝ իր թեկնածության առաջադրման առնչությամբ անորոշ պատասխանին, Ա. Սադոյանը նկատեց, որ դա Լ. Տեր-Պետրոսյանի՝ «պատասխանատվությունից խուսափելու մասին» է խոսում: Մյուս կողմից, թեեւ Ա. Սադոյանը թերահավատ է Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցում, այդուհանդերձ, խոստովանեց, որ նրա առաջադրումը՝ իբրեւ ընդդիմության զգալի հատվածի միասնական թեկնածու, զգալիորեն կուժեղացնի Սերժ Սարգսյանի դիրքերը: Ա. Սադոյանի դիտարկմամբ, Լ. Տեր-Պետրոսյանի ելույթում ոչ մի նորություն չկար, կային քննադատություն, փոփոխությունների անհրաժեշտության կոչեր, սակայն չկային լուծումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել