Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է

Սեպտեմբեր 26,2007 00:00

\"\"

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ ասաց, թե իր եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարակարծությունները ԼՂ հիմնախնդրին վերաբերող մոտեցումներով չեն սահմանափակվում: «Դրանք վերաբերում են նրան, որ, ըստ իս, չի կարելի ընտրություն կեղծել, կառուցել կլանային համակարգ, թույլ տալ, որ տնտեսության մեջ որոշ մարդիկ մենաշնորհ ունենան, որ սպանությունը, որը կատարել են քո մոտիկները, չբացահայտվի: Այդ բոլոր հարցերի շուրջ մենք հակասություններ ենք ունեցել, բայց դրանց մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ դրանք ավարտվեցին 98-ին՝ Լ. Տեր-Պետրոսյանի գնալով: Իմ հիասթափությունն այն է, որ այս 10 տարվա լռությունից հետո Տեր-Պետրոսյանը ոչ մի կերպ չի անդրադառնում այդ երեւույթներին, այլ խոսում է միայն ներկա վիճակի մասին»,- «Առավոտի» հետ հարցազրույցում
ասաց ԱԺՄ նախագահը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել