Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ն ԷԼ ԻՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

Սեպտեմբեր 25,2007 00:00

\"\"Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում սեպտեմբերի 21-ին կազմակերպված ընդունելությանը մասնակցել են նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը: Նրանք հետո մասնակցել են նաեւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀՇ-ի կազմակերպած ընդունելությանը:Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկա է եղել միայն նույն օրը ՕԵԿ-ի կազմակերպած ընդունելությանը: Դատելով այն լուսանկարներից, որոնք մեզ տրամադրեցին «Օրինաց երկրի» գրասենյակից, ընդունելությունը շատ բազմամարդ է եղել եւ անցել է ջերմ մթնոլորտում:Իսկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի առաջին նախագահի ծրագրային ելույթը, նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր մասնակցության դեպքում «Օրինաց երկրի» դիրքորոշումը, նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակին առնչվող այլ խնդիրները ՕԵԿ-ը կքննարկի սեպտեմբերի 29-ին կայանալիք վարչության նիստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել