Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉՊԻՏԻ ԶԱՐՄԱՆԱՅԻՆ

Սեպտեմբեր 20,2007 00:00

\"\"

ՀՅԴ նախագահի թեկնածու Արմեն Ռուստամյանի կարծիքով, իրենց գործընկերները չպիտի զարմանային, որ ՀՅԴ-ն առանձին թեկնածուով է մասնակցելու ընտրություններին, եւ դեռ իշխանության մեջ է, որովհետեւ. «Համաձայնագիրը կնքված է ժամկետով, առաջին կարեւոր պայմանն այն էր, որ մենք մեր պաշտպանած նախագահին շարունակելու ենք պաշտպանել: Մենք 98 թվականից պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանին, որի պաշտոնավարումն ավարտվում է 2008-ի ապրիլի 9-ին, եւ անտրամաբանական կլիներ, որ կեսից մենք որոշենք բոլոր կամուրջներն այրել, արմատական-առճակատող ընդդիմության դիրքերում հայտնվել, սա չէր լինի տրամաբանված, որովհետեւ մեր պաշտպանած նախագահը դեռ շարունակում է պաշտոնավարել»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել