Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴՆ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ԿԻՆՆ ՈՒ ՕՂԻՆ

Սեպտեմբեր 18,2007 00:00

«Վինոգրադով» օղու արտադրության ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Վլադիմիր Նիկոլայի Վինոգրադովը, ով արտադրում է Ռուսաստանում լավագույն օղիներից մեկը, իր պապից բազմիցս էր լսել, որ այս կյանքում տղամարդը երկու ուրախություն ունի՝ կինն ու օղին, սակայն, այնուամենայնիվ, գտնում է, որ կյանքում կան ավելի շատ ուրախություններ:

Ընտանեկան արժեքներ

Մինչեւ մեր ծանոթությունը՝ ես կարծում էի, որ նրա ազգանունը պարզապես լավ մտածված մարքեթինգային քայլ է, ինչպես, ասենք, «Սոլոդով» գարեջրի ապրանքանիշը, քանի որ «Վինոգրադով» օղին իր հնչողությամբ հաճելի է ռուսական ականջին: Բայց պարզվեց, որ Վինոգրադովը իրականում գոյություն ունեցող գործարար է, ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ: Հասկանալի է, որ պաշտոնից հեռանալուց հետո նա, ինչպես եւ շատ այլ ուժային կառույցների նախկին աշխատակիցներ, զբաղվեց իր սեփական թիկնապահական ստորաբաժանման ստեղծմամբ: Վինոգրադովին պատկանող «Վլատա» հոլդինգը ներկայումս այդ ոլորտում գործող լավագույն ընկերություններից է: Իմ մեջ բնական հարց ծագեց՝ իսկ ինչու ՊԱԿ-ի գնդապետը սկսեց զբաղվել օղու արտադրությամբ:

Մեր զրույցի ընթացքում Վլադիմիր Վինոգրադովը պատմում էր, որ այդ միտքը նրա մեջ ծագեց այն ժամանակ, երբ իր ընկերներից մի քանիսը հայտնվեցին հիվանդանոցում՝ կեղծ օղուց թունավորման հետեւանքով: «Այդ պահից ես մտածեցի, իսկ ինչու ամեն տեսակ խաբեբաներին կարելի է զբաղվել օղու գործով, իսկ նորմալ մարդկանց՝ ոչ»։

Երբ Վինոգրադովը որոշեց սկսել օղու իր բիզնեսը, նա գնեց մերձմոսկովյան Շչոլկովո քաղաքում մի գործարան, որից պահպանվել էին միայն պատերը: Ներկայումս այդ նույն գործարանը արտադրում է ամսական մեկ միլիոն շիշ օղի եւ հանդիսանում է Ռուսաստանի օղի արտադրող լավագույն ընկերություններից մեկը:

Վինոգրադովը զրույցի ընթացքում մանրամասն պատմում էր սեփական օղու արտադրության մասին. «Ես իմ կյանքի ընթացքում շատ եմ եղել նման արտադրություններում եւ տեսել, թե ինչ փուլերով է անցնում օղու արտադրանքը: Վերջնական փուլում, օրինակ, հեղուկին հավելումներ եւ խառնուրդներ են ավելացվում: Եթե պահանջկոտ արտադրողին դա չի բավարարում, ապա նա կարող է հեղուկը կրկին անցկացնել խողովակներով: Սա, իհարկե, չի նշանակում, որ արտադրության ավելի վաղ փուլերում խնդիրներ չեն առաջանում: Նախ այն, որ միեւնույն բաղադրությամբ սպիրտը միշտ չէ, որ նույնն է ստացվում: Բացի այդ՝ պետք է հաշվի առնել արտադրության ողջ ընթացքում առաջացող հնարավոր չնախատեսված դժվարությունները, օրինակ՝ հումքի հետ կապված բարդությունները: Որակյալ խմիչք արտադրելու համար հացահատիկը նույնպես պետք է լինի որոշակի բաղադրության եւ որակյալ: Սակայն ներկայումս ռուսական օղու արտադրության մեջ, որքան էլ զարմանալի է, օգտագործվում են ամերիկյան արտադրության հավելումներ: Սակայն վերջին տարիներին հավելումներին հատուկ ուշադրություն է դարձվում, քանի որ հնարավոր է դրանք պարունակեն այնպիսի գենետիկորեն մոդիֆիկացված բաղադրիչներ, որոնք ժամանակի հետ արգելվում են Եվրոպայում եւ Ամերիկայում, իսկ Ռուսաստանը անփութության եւ անուշադրության հետեւանքով հետ է մնում զարգացած շուկաների փորձից»:

Վլադիմիր Նիկոլայեւիչը զրույցի ընթացքում անկեղծորեն ցավ էր զգում, երբ խոսում էր արտադրության ընթացքում թույլ տրվող խախտումների մասին, որոնք հետագայում բազում մարդկանց առողջությանը անդառնալի վնասներ կարող են հասցնել։ Նրա կարծիքով. «Կարելի է օղին արտադրել նաեւ առանց հավելումների, ինչպես, օրինակ՝ մեր ընկերության «Ռուսկայա ռուլետկա» էլիտար ապրանքատեսակը, որոնց շշերը հատուկ պատվիրում ենք Անգլիայից: Օղու այս էլիտար տեսակը արցունքի նման մաքուր է, ոչ մի ցավ չի առաջացնում,- եւ քմծիծաղով ավելացնում,- իհարկե, եթե օգտագործվի չափի մեջ»: Օղու արտադրության մասին Վինոգրադովը խոսում է մեծագույն հաճույքով եւ նշում է, որ իր համար դա ավելի շատ հոբբի է, քան բիզնես: Նա նշում է, որ միշտ պատրաստ է իր արտադրանքը երաշխավորել եւ երաշխավորում է իր անվամբ:

Արտադրության մեջ բարձր որակի հացահատիկ ապահովելու համար Վինոգրադովը գնեց նաեւ հացահատիկի ընդունման կետ եւ կազմակերպեց հացահատիկի սեփական արտադրություն, ինչպես նաեւ Օրլովի մարզում գնեց «Չիստիե Կլյուչի» սպիրտի գործարանը՝ տեղում արտադրում է «Լյուքս» եւ «Էքստրա» սպիրտները:

Այսպիսով, Վինոգրադովին հաջողվեց ստեղծել օղու արտադրության փակ ցիկլ, որը հնարավորություն է տալիս վերահսկել արտադրության ողջ ընթացքը՝ հումքից մինչեւ վաճառք: Նրա ֆիրմայի դրոշի վրա այդպես էլ գրված է՝ «Վինոգրադով. միասնական որակ»: Եվ պատահական չէ, որ իր դոկտորական թեզը Վինոգրադովը պաշտպանել է «Ռուսաստանի սննդային անվտանգություն» թեմայով:

Բոլոր նրանց, ում հետաքրքրեց «Վինոգրադով» ապրանքատեսակը, կարող են զանգահարել հայաստանյան ներկայացուցչության հեռախոսահամարներով. 010 583561, 091 547861, 093 6547 35:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել