Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵՑ ՆԱԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆԸ

Սեպտեմբեր 14,2007 00:00

\"\"

«Կարծում եմ, այս կադրում գլխավորը ես եմ»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ Աղվան Հովսեփյանի հետ լուսանկարվելու ընթացքում: ԱԺ-ն վերջինիս երեկ ընտրեց գլխավոր դատախազ: 131 պատգամավորից քվեարկությանը մասնակցեցին 125-ը: Աղվան Հովսեփյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին 118-ը, դեմ՝ 3-ը: 4 քվեաթերթիկ, որի վրա նշում էր արված ե՛ւ «կողմ», ե՛ւ «դեմ» սյունակների դիմաց՝ ճանաչվեց անվավեր: Մինչ քվեարկությունը, ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից բացի, նաեւ ՀՅԴ խմբակցությունը հայտարարեց Աղվան Հովսեփյանին ընտրելու իրենց որոշման մասին: «Ժառանգության» անդամ Վարդան Խաչատրյանը նշեց, թե խմբակցության անդամները քվեարկելու են «խղճի մտոք», իսկ «Օրինաց երկիր» խմբակցությունը, ըստ վերջինիս անդամ Հովհաննես Մարգարյանի՝ «ազատ ռեժիմով»: Սակայն քվեարկության արդյունքներից դատելով՝ «խղճի մտոք» եւ «ազատ ռեժիմով» քվեարկելով՝ ընդդիմադիրների
մեծ մասն ընտրել է Աղվան Հովսեփյանին: Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել