Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊՐԱՐԱԲ» ՀԱՄՈ՞Ն

Սեպտեմբեր 13,2007 00:00

\"\"

Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցի Կարաբալայի արձանի դիմաց, «բնակելի-առեւտրահասարակական համալիր» կառուցվող «էլիտար» համարվող այս շենքի շինարարության թեժ պահին երեկ պատահաբար հանդիպեցինք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանին: Վերջինս, ըստ ամենայնի, սովորական անցորդ չէր այս շինհրապարակում, որովհետեւ շինարար բանվորներին տիրոջ իրավունքով վերեւից հրահանգներ էր տալիս՝ «շուտ արեք, հավաքվեք հեռու, հեսա ցեմենտավազը գալիս ա, տեղը բացեք, որ ցեմենտը թափեն, աբալովկի փետերը հավաքեք» եւ այլն (տես լուսանկարը): Նկատելով, որ իրեն նկարում են, պարոն Աբրահամյանը նախ՝ անակնկալի եկավ, իսկ քիչ հետո տեսադաշտից հեռացավ: Թե ի՞նչ կապ ունի նա այս էլիտար շենքի կառուցման հետ՝ պարզ չէ, բայց փաստն այն է, որ շենքը կառուցապատում է «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ն, իսկ ճարտարապետը Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է: Ի դեպ, «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Սերյոժա Աբրահամյանին` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել