Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԴԿ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

Սեպտեմբեր 12,2007 00:00

\"\"

2008-ի նախագահական ընտրություններում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հնարավոր է պաշտպանի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ նրա, դա կլինի այն դեպքում, եթե Ս. Սարգսյանը նախաձեռնի գործողություններ, որոնք կերաշխավորեն կլանային համակարգի վերացումը, ազգային անվտանգության ապահովումը եւ ազգային արժեքային համակարգի վերականգնումը: Ըստ Ա. Սարգսյանի, Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, եւ այնքան էլ կարեւոր չէ՝ արդյոք դրանք կարվեն ժողովրդի՞ ճնշման տակ, թե՞ կնախաձեռնվեն իշխանական համակարգի կողմից: Դեմկուսի առաջնորդը միաժամանակ նշեց, որ անհնար է համարում ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրման հնարավորությունը: Ըստ նրա, այդ մասին է վկայում այն, որ ընդդիմադիր դաշտից մի քանի «անկրկնելիներ» արդեն իսկ հայտարարել են նախագահության թեկնածու առաջադրվելու մտադրության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել