Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՀԱՆԳՎԱԾ Է՝ ՍՊԱՍԵԼ, ՄԻՆՉԵՎ…

Սեպտեմբեր 08,2007 00:00

\"\"

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պատգամավորի կենսաթոշակային ապահովության մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այս նախաձեռնությամբ կտրուկ ավելացվում էին պատգամավորների թոշակները՝ հասնելով 225 հազար դրամի: Սակայն հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը, որ ներկայացնում էր այս օրինագիծը՝ հայտնեց, թե դրա հեղինակ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը (լուսանկարում) նպատակահարմար չի համարում օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելը: Կարելի է եզրակացնել, որ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ հանրապետական պատգամավորները ձեռնպահ են մնում այնպիսի նախաձեռնություններից, որոնք կարող են տեղիք տալ բացասական արձագանքների եւ ժողովրդի դժգոհությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել