Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

Սեպտեմբեր 07,2007 00:00

ՀՅԴ խմբակցության անդամ Արտաշես Շահբազյանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր, որը հայտարարեց, թե Դաշնակցության «առավելություններից» մեկն այն է, որ «կուռքեր, լիդերներ չենք սարքում:

Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք աչքի ընկնող անհատականություններ, շարքը շատ-շատ է, բայց երբեք նրանց չենք դարձրել կուռքեր, լիդերներ»:

Ասաց նաեւ, որ Դաշնակցությունը նախագահի բազմաթիվ թեկնածուներ ունի, եւ կուսակցության Գերագույն ժողովն արդեն մարզային կառույցների կողմից ներկայացված թեկնածուներից կընտրի մեկին եւ կառաջադրի որպես Դաշնակցության թեկնածու: Հաստատեց, որ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի անունները կառույցների կողմից արված առաջարկների մեջ հաճախ են հանդիպում, բայց խուսափեց կոնկրետ անուններ հրապարակել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Դաշնակցությունը իր նախարարներին հարվածի տակ չի՞ դնում առանձին թեկնածուով հանդես գալով նախագահական ընտրություններում: Ասաց, որ ինքն այդպես չի կարծում. «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր նախարարների վարչական ռեսուրսը չի օգտագործվել: Մեր նախարարները աշխատել են մեզ համար, համակարգերը, որ նրանք ղեկավարում են, մեզ համար չեն աշխատել: Մեր նախարարները դաշնակցականներ են, պարզ դաշնակցականներ, ինչպես գեներալները, պատգամավորները, եւ նրանք կաշխատեն կուսակցության համար: Մեր նախարարները վարչապետի աշխատակազմի անդամներ չեն: Կառավարությունը քաղաքական մարմին է, մենք այդ քաղաքական մարմնին տվել ենք մեր ներկայացուցիչներին` աշխատելու, ներկայացնելու մեր կուսակցությունը, այնպես որ, շատ բնական է, որ մեր ներկայացուցիչները կլինեն կառավարության անդամ, բայց ընտրությունների ժամանակ կաշխատեն մեզ համար՝ կառավարության մեջ իրենց պետական աշխատանքը անելով այնպես, ինչպես անում են այսօր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել