Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՆՈՒԿԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ

Սեպտեմբեր 07,2007 00:00

ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը երեկ «Փաստարկ» ակումբում անդրադարձավ ընդդիմադիր դաշտի իր մի շարք գործընկերներին:

Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Ըստ Մանուկ Գասպարյանի՝ «Ժառանգության ղեկավարի» վարկանիշն այժմ 4,-4.5 տոկոս է. «Րաֆֆին 5, 6, 8 էլ կլիներ, եթե թիվ 15-ի մեծամասնական ընտրությամբ ինքն իր փայ բորշի մեջ քար չգցեր»:

Վազգեն Մանուկյանի մասին: Նա իր վերջին ասուլիսով «իր վրա մինուս բերեց»՝ ըստ ԺՈՒԿ ղեկավարի: ԱԺՄ նախագահն ասել էր, թե միասնական թեկնածուի հարցը սուրճ խմելով չի լուծվում: Իսկ Մանուկ Գասպարյանը, որ մասնակցել էր «Կոնգրես» հյուրանոցում ընդդիմադիրների հանդիպմանը՝ վկայեց. «Մեզ սուրճ չեն տվել, սուրճ խմողների հավաք չի եղել այնտեղ»: Հավելեց. «Մարդիկ ձգտում են միավորվել, գուցե չստացվի, բայց ինչո՞ւ մենք չաջակցենք»:

Արամ Կարապետյանի մասին: Նույն կերպ դժգոհեց նաեւ ՆԺԿ ղեկավարից, որը հայտարարել էր, թե ընդդիմության հետ հույսեր չի կապում: «Բա նրանք էդ ո՞ր թիմի վրա են հույս դնելու: Նրանք քաղաքական կարճատեսնե՛ր են»,- ասաց Մանուկ Գասպարյանը

«Ազգային միաբանության» մասին: ԺՈՒԿ ղեկավարն այս կուսակցության ղեկավարների ելույթներից չի հասկանում, թե նրանք ինչ են ուզում՝ մե՛կ հայտարարում են Արտաշես Գեղամյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին, մե՛կ առաջարկում ընդդիմադիրների հանդիպումներին հրավիրել Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: «Մեսիջներ են ուղարկում՝ կտո բոլշե»,- եզրակացրեց Մանուկ Գասպարյանը:

Նրա մեկ այլ եզրակացությունն էր, որ եթե ընդդիմադիր ուժերը չառաջադրեն միասնական թեկնածու, ապա ընտրություններում այդ ուժերի թեկնածուները կստանան ընտրողների 2-ից 8-ական տոկոս ձայները, ընդհանուր՝ 22-23 տոկոս. «Սերժ Սարգսյանը միայն ադմինիստրատիվ իր ռեսուրսներով, իր մանկլավիկներով այդքան տոկոս ունի: Եվ եթե 6-7 մարդ դնեն իրենց թեկնածությունը՝ Սերժ Սարգսյանը (եթե Ռոբերտ Քոչարյանը համաձայնի նրա թեկնածությունը դնելուն) առաջին փուլում բացարձակ հաղթանակ կտանի: Եվ ավելի լավ է՝ փող էլ չծախսեն այդ մարդիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել