Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Սեպտեմբեր 07,2007 00:00

\"\"

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով Ազգային անվտանգության ծառայության նախաքննության մարմինը երեկ փոխեց Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը՝ Հայաստանից չհեռանալու ստորագրությամբ: Շուրջ 4 ամիս «Երեւան» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող Ալեքսանդր Արզումանյանը ժամը 21-ից րոպեներ անց ազատ արձակվելուց հետո «Առավոտի» թղթակցի հետ զրույցի ընթացքում ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ հայտնելով, թե ուզում է ուղղակի հանգստանալ, գնալ ընտանիքի մոտ: Իսկ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են իրեն ազատ արձակել՝ նա պատասխանել է. «Ես ոչինչ չգիտեմ: Ինձ արթնացրել են ու ասել են՝ գնա տուն»: Ըստ Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանի՝ «Հիմնավորումն այն է, որ տվյալ պահին Արզումանյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել