Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սեպտեմբեր 06,2007 00:00

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում անցկացված կարատեի աշխարհի գավաթի 13-րդ առաջնությունում Հայաստանի թիմը 4-րդ անգամ անընդմեջ նվաճել է 1-ին մրցանակը (15 ոսկե, 8 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ): Հասնել այսպիսի հաղթանակի՝ ամենեւին էլ հեշտ չէր, պայքարի մեջ էին մտել 650 մարզիկ՝ 20 երկրից: Հայ կարատեիստներին բաժին հասավ ամենապատվավոր մրցանակը՝ սեւ գոտիների կոմիտեի թիմային գավաթը: Կրկնակի ոսկե մեդալակիր դարձան Հրաչյա Վարժապետյանը, Տիգրան Մուրադյանը, Մարիամ Մարտիրոսյանը, Դավիթ Ոսկանյանը, Էդմոնդ Քուրդօղլյանը:Ի տարբերություն անցած տարիների, երբ ոսկե մեդալներով վերադարձած հայ կարատեիստներին հայրենիքը ոչ մի պատշաճ ընդունելություն ցույց չէր տալիս, այս անգամ մարզիկները ստացան իրենց մեծարումների բաժինը: Հաղթանակած թիմին ընդունեցին Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Մարզիկներին շնորհվեցին դրամական պարգեւներ:«Այս հաղթանակին նպաստեց նաեւ պետական հովանավորությունը, որը Հայաստանի կարատեի ֆեդերացիան իր գոյության 18 տարվա ընթացքում ստացավ առաջին անգամ: Առանձնապես կցանկանայի նշել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի աջակցությունը, որի ներկայությունը մրցումներին մեծ հոգեբանական օգնություն էր մեր մարզիկների համար,- ասաց Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը:- Միայն ծնողների եւ հովանավորների հաշվին հնարավոր չէր լինի թիմի մասնակցությունը նման մրցումներին: Պետաջակցությունը մեզ թույլ տվեց անցկացնել ուսումնամարզական հավաքներ, մասնակցել մի քանի կարեւոր մրցումների: Արդյունքը ակնհայտ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել