Իան Պորտերֆիլդը Լոնդոնում բուժվում է, իսկ Վարուժան Սուքիասյանը առաջին փորձությունն է անցնելու
ՈՒԵՖԱ-ի թեթեւ ձեռքով Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում վիճակահանությամբ նախապես որոշված Ադրբեջանի հետ խաղին Հայաստանը չի մասնակցելու: Դրա համար էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հանդիպումների օրերին՝ սեպտեմբերի 8-ին եւ 12-ին, Կիպրոսի եւ Մալթայի հավաքականների հետ ընկերական հանդիպումների պայմանավորվածություն է գլուխ բերել՝ այդ խաղերին մեծ կարեւորություն տալով ֆուտբոլիստների՝ մրցափորձի պահպանմանը կամ ձեռքբերմանը:
Սեպտեմբերի 4-ից մեր տղաներն սկսել են ուսումնամարզական հավաքները: Ու թեեւ շոտլանդացի մասնագետ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդը, «Առավոտի» տեղեկություններով, այս պահին առողջական խնդիրներով Անգլիայի հիվանդանոցներից մեկում բուժվում է (նա հայտնի հիվանդության պատճառով ռադիաթերապիա է ընդունում), հավաքները գլխավորում է նրա օգնական Վարդան Մինասյանը:
ՀՖՖ լրատվական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ Կիպրոսի եւ Մալթայի հավաքականների հետ հանդիպմանը նախապատրաստվում են:
Դարպասապահներ. Մայիս Ազիզյան, Ֆելիքս Հակոբյան:
Պաշտպաններ. Ռոբերտ Արզումանյան, Կարեն Դոխոյան, Սարգիս Հովսեփյան, Եղիշե Մելիքյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան:
Կիսապաշտպաններ. Ռոմիկ Խաչատրյան, Սամվել Մելքոնյան, Արտավազդ Քարամյան, Լեւոն Պաչաջյան, Արթուր Ոսկանյան, Աղվան Մկրտչյան, Արթուր Մինասյան:
Հարձակվողներ. Արման Քարամյան, Հովհաննես Գրիգորյան, Արա Հակոբյան, Արսեն Ավետիսյան:
Այս օրերին ֆուտբոլի Հայաստանի 21 տարեկանների հավաքականը նույնպես նախապատրաստվում է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում 2009 թվականին կայանալիք Չեխիայի եւ Ուկրաինայի իրենց հասակակիցների հետ պաշտոնական հանդիպմանը: Նորանշանակ ավագ մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրավիրել է Գեւորգ Պրազյանին, Գրիգոր Մելիքսեթյանին, Արթուր Ստեփանյանին, Արտակ Անդրիկյանին, Հրայր Մկոյանին, Վահե Մեհրաբյանին, Կարեն Խաչատրյանին, Միխեիլ Սիմոնյանին, Արտակ Անտոնյանին, Կառլեն Մկրտչյանին, Արտակ Խաչատրյանին, Նորայր Սահակյանին, Հենրիխ Մխիթարյանին, Արթուր Եդիգարյանին, Էդուարդ Կակոսյանին, Արամ Բարեղամյանին, Արսեն Բալաբեկյանին, Գուրգեն Մելիքսեթյանին, Սարգիս Կարապետյանին, Սեմյոն Մուրադյանին, Վարդան Պետրոսյանին, Գեւորգ Զազարյանին, Գեւորգ Նռանյանին: