Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՌԵԿՑԻԱՅԻ ԿԵՆԹԱՐԿԻ ԶՈՅԱՅԻՆ

Սեպտեմբեր 05,2007 00:00

\"\"

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանից երեկ հետաքրքրվեցինք, թե մտադիր չե՞ն ուսուցում անցկացնել ԿԸՀ-ում իրենց ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի համար, որը Խաչիկ Մանուկյանի պատգամավոր ընտրվելու մասին արձանագրությունը ստորագրելով՝ հայտարարել էր. «Ես ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնել չեմ կարող», «ես իրավունք չունեմ գրավոր բողոք ներկայացնելու», եւ նրան բացատրել, որ իրավունք ունի, ասենք, չստորագրել արձանագրությունը, հատուկ կարծիք ներկայացնել եւ այլն: «Այդ հարցը սեպտեմբերի 10-ին քննվելու է մեր վարչության նիստում, որ կոռեկցիայի բերվեն գոյություն ունեցող հարաբերությունները»,- պատասխանեց պրն Խաչատրյանը: Հետաքրքրվեցինք, թե հնարավոր է, որ փոխվի՞ «Ժառանգության» ներկայացուցիչը ԿԸՀ-ում, եւ Վարդան Խաչատրյանն ասաց. «Ոչ: Առավել հավանական է, որ ԿԸՀ-ում մեր ներկայացուցչին կտրվեն այն ցուցումները,
որոնք այլեւս չեն հանգեցնի այսպիսի կազուսների»:
Վարդան Խաչատրյանի հարցազրույցը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել