Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՓՈՍՏԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 05,2007 00:00

\"\"

«ՀայՓոստ»-ը, որը 2006-ի նոյեմբերից կառավարում է հոլանդական Dutch HayPost Trust Management B.V. ընկերությունը, երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից նամականիշների ապօրինի թողարկման հետեւանքով «ՀայՓոստ»-ը կրել է մոտ 300 մլն դրամի վնաս. «Կա ապացույց, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը օժանդակում է «Նամականիշ» ՓԲԸ-ի ապօրինի գործունեությանը»: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Մեր կարծիքով՝ սա շանտաժ է նոր կառավարչի կողմից՝ ընկերությանը սնանկացման տանելու համար: Շանտաժ անելու փոխարեն՝ թող բարի լինեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները եւ չկուտակեն պարտքեր»: Առավել մանրամասն պարզաբանումներ նախարարը խոստացավ ներկայացնել առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել