Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

Սեպտեմբեր 04,2007 00:00

\"\"

Վանաձորում շարքային քաղաքացիների համոզմամբ, մեծ քանակությամբ ավտոմեքենաների՝ տուգանային հրապարակ տանելը ինչ-որ ձեւով կապված է օգոստոսի 26-ին Լոռու մարզի դատախազի սպանության հետ: Սակայն ոստիկանները այդ «ժողովրդական վարկածը» հերքում են: Միայն վերջին երեք օրերի ընթացքում Լոռու մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ոստիկանության տուգանային հրապարակ էին տարել ավելի քան 30 մթնեցված ապակիներով, այդ թվում՝ նաեւ արտասահմանյան մակնիշի «ազդեցիկ» պետհամարանիշներով ավտոմեքենաներ (լուսանկարում): Դրանցից մեկը պատկանում էր գեներալ Լեւոն Երանոսյանին, մյուսը՝ Լոռու մարզի ռազմական ոստիկանապետ Կամո Հովհաննիսյանին:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել