Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵ՞Մ

Սեպտեմբեր 01,2007 00:00

\"\"

Ճանաչված ամերիկաբնակ գեղանկարիչ, կոլեկցիոներ, Երեւանի Միջին Արեւելքի թանգարանի հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման գերատեսչական հանձնաժողով՝ մշակույթի փոխնախարար Գ. Գյուրջյանի գլխավորությամբ: Մարկոս Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա այսօր, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ժամը 12-14-ը: Նույն օրը աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում: Նախարարության մահախոսականում բարձր է գնահատվել արվեստագետի տաղանդն ու հայրենասիրությունը: Փաստենք, սակայն, որ մշակույթի նախարարությունը «ակտիվանում» է միայն սգո միջոցառումներ կազմակերպելիս, իսկ կենդանության օրոք անգամ մեծանուն արվեստագետները մատնվում են անուշադրության: Նախարարությունը այդպես էլ չդատապարտեց Մ. Գրիգորյանի վրա կատարված ավազակային հարձակումը, «չլսելու» ու «չտեսնելու» տվեց վերջին օրերը հիվանդանոցում անցկացրած մարդու տառապանքները (այս լուսանկարը «Առավոտն» արել է հիվանդանոցում), 15 տարում չլուծեց նրա հիմնադրած Միջին Արեւելքի թանգարանի կարգավիճակի
եւ տարածքի հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել