Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Օգոստոս 29,2007 00:00

4. Ինչպե՞ս…

Շատ պարզ: Նապոլեոնավարի: Առանց ձեւականությունների: Ու՝ սեթեւեթանքների:

Լուի-Ժոզեֆ Մարշանի՝ Նապոլեոնին նվիրված հուշերում կարդում ենք (խոսքն արդեն իսկ հիշատակված Ժուանի նեղուց-Փարիզ վերադարձի արշավին է վերաբերում. 1815 թ. մարտ, Ֆրանսիա). «Ահա թե ինչ լսեցի ես կայսրից այդ առումով Սուրբ Հեղինե կղզում. «Ես Փարիզ մտա ճիշտ այնպես, ինչպես մտել էի Գրենոբլ եւ Լիոն՝ երկարատեւ ցերեկային անցումներից հետո եւ բանակի այն ստորաբաժանումների գլուխն անցած, որոնք ուղարկված էին իմ դեմ. ես Փարիզ մտա ճիշտ այնպես, ինչպես մտնում էի, երբ վերադառնում էի Մարիենգոյից, Աուստերլիցից, Տիլզիտից: Ես խիստ շատ գործեր ունեմ, որպեսզի ամբողջ երկու օր վատնեմ հանդիսավորությամբ Փարիզ մտնելը նախապատրաստելու վրա. դրա վրա ես իսկի տասնհինգ րոպե էլ չէի վատնի»:

Ահա այսպես՝ Նապոլեոնավարի:

Կարճ ու կոնկրետ:

Որովհետեւ կարեւորը հանդիսավորությունն ու հանդիսատեսները չեն, այլ՝ Փարիզ մտնելը: Ուշադրություն դարձրեք՝ գրավելը չէ, այլ, պարզապես, մտնելը: Հանդիսությունները պետք է դրան ոչ թե նախորդեն, այլ՝ հաջորդեն: Եվ, ըստ պատշաճի, տեղի կունենան, երբ անհրաժեշտ կլինեն:

Որովհետեւ, ինչպես գրել է Պյութագորասը (Ք.Ծ.Ա. 576-496 թթ.) Անաքսիմենին (Ք.Ծ.Ա. 585-525 թթ.). «…միշտ չէ, որ լավ է միտքը սեւեռել միայն երկնին, երբեմն շատ ավելի լավ է ստանձնել հոգսը հայրենյաց»:

Հաջորդ մեջբերումը…

Թողնենք կյանքին: Ինքն իր մեջբերումներն էլ ինքը կանի, եզրակացություններն էլ, դեռ՝ արդյունքներն էլ կամփոփի:

Եթե, իհարկե, ինչ-որ բան անենք: Որը նրան մեջբերում-եզրակացություն-ամփոփումների կմղի:

Ու մեզ կմնա չխանգարելը:

Ընդամենը:

(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել