Այս անավարտ, բայց արագ թափով կառուցվող շինարարական օբյեկտը կրկնօրինակն է Սեւանի թերակղզում գտնվող ՀՀ նախագահի ամառանոցի: Եվ կառուցվում է ճիշտ դրա դիմացի ափին, որտեղ ամառանոցներ ունեն մի քանի գործարար պատգամավորներ, մաքսային ծառայության պետի տեղակալները, եւ շինարարության համար տարածք են վերցրել փոխվարչապետն ու Կենտրոնի թաղապետը: Նրանց հարեւանն այս նորակառույցում, ասում են, լինելու է Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Նշենք, որ ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր առանձնատներն այնքան մոտ են կառուցված Սեւանին, որ լճի մակարդակի եւս 1-2 մետր բարձրացման դեպքում կհայտնվեն ջրի տակ: Ահա թե ինչու կառավարությունը կշարունակի խոչընդոտել Սեւանի բարձրացմանը՝ անգամ ամենաշատ տեղումների դեպքում էլ ավելացնելով լճից «ոռոգման նպատակներով» ջրի բաց թողնելը: