Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ԲԱՐԳԱՎԱՃ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Օգոստոս 24,2007 00:00

\"\"

ՀՀ ոստիկանությունը նախորդ գիշեր «Տրիումֆ» բար-ռեստորանի առջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին իրարամերժ բացատրություններ տվեց: Մեկ օրվա ընթացքում նախ ժխտել էր, թե նման միջադեպ է տեղի ունեցել, ապա հայտարարել, թե կռվողները դեռահասներ էին: Եթե ընդունենք, որ կատաղի ծեծկռտուքի մասնակիցները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ անդամ, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները դեռահասներ են, ապա, թերեւս, ոստիկանները ճիշտ են: Թիկնապահները, որոնք տարբեր սեղանների մոտ են նստած եղել, երկուստեք ձեռնամարտի են բռնվել: Ձեռնամարտը տեւել է մոտ 20 րոպե: Այն ուղեկցվել է բարգավաճա-տոնավաճառային հայհոյանքներով, փոխադարձ սպառնալիքներով: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ի զորու չի եղել զինաթափել «հսկաներին»: «Առավոտի» տեղեկություններով, կռվի թեժ պահին կռվողներին բաժանելու է եկել Ամենայն հայոց թիկնապահ Գրիշա Սարկիսյանը: Ուշ երեկոյան «Հրազդան» հոլդինգի մամուլի պատասխանատուն հայտնել է, որ թե՛ պրն Աղաբաբյանը եւ թե՛ նրա թիկնապահները Հայաստանում չեն: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ տոնավաճառի տերը հանգստի է գնացել իր ամբողջ «զորքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել