Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Տեսչությունն ամոթանք է տալիս.

Օգոստոս 22,2007 00:00

\"\"Western Union-ը հաճախորդների հետ «շփվում» է տառասխալներով

«Առավոտին» է դիմել Քնարիկ Հոխանյանը: Նա տարակուսանք է հայտնել Western Union դրամական փոխանցումների համակարգի մասին պատմող «քարոզչաթերթիկների» վերաբերյալ: Նամակագիրը, որը գործի բերումով հաճախակի օգտվում է բանկային ծառայություններից՝ բանկերից մեկի (անունը չենք նշում հակագովազդ չանելու համար) Խորհրդային մասնաճյուղի սպասասրահից վերցրել է Western Union-ը ներկայացնող թերթիկներից մեկը ու զարմացել այնտեղ առկա շուրջ 20 կետադրական եւ ուղղագրական սխալներից: «Սա խայտառակություն է, եւ միակ դեպքը չէ, որին առնչվում եմ»,- գրում է տիկին Քնարիկը:

Հայերեն որոշ կետադրական նշաններ գովազդային թերթիկում փոխարինված են այլալեզու հարցականներով ու բացականչական նշաններով, օրինակ՝ ?-ով եւ !-ով: Western Union-ի գովազդով զբաղվողները, ըստ այդ թերթիկի՝ իրենց հաճախորդներին առաջարկում են կատարել «դրամական փողանցում», «չդառնալ խաբեպայի զոհը» եւ «ործել խելամիտ», որովհետեւ «խաբեության կանխումը հանդիսանում է մեր բոլորիս պատասխանատվությունը»: Բանկիրների ցանկությամբ ինտերնետը (համացանց) դարձել է «ինտեռնետ», պատասխանը՝ «պատասղան», հարցը՝ «հաչց», փոխանցումն էլ՝ «թոխանցում» (հավանաբար Հրանտ Թոխատյանին են հիշել- Ե.Հ.): Գովազդային թերթիկում «ծփում» են անգրագետ կառուցված նախադասություններ, ինչպես, օրինակ, այս մեկը. «Վեստերն Յունիոնը դրամական փոխանցումը ստացողից այն ստանալիս չի պահանջում հաստատել դրամական փոխանցման համարը»:

Այս առիթով երեկ կապվեցինք բանկի Խորհրդային մասնաճյուղի աշխատակցի հետ: Այնտեղից «Առավոտին» հայտնեցին. «Այդ թերթիկները Western Union-ն է տարածել», այսինքն՝ կարելի է ենթադրել, որ տառասխալներով թերթիկները բերվել են Մոսկվայից: Պատասխանողը չցանկացավ ներկայանալ, փոխարենը սպառնալից տոնով ասաց. «Գիտե՛ք ում հետ եք խոսում», եւ արգելեց եւս մեկ անգամ զանգահարել:

Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանն էլ ասաց. «Մենք ի վիճակի չենք տուգանել նրանց, որովհետեւ նման օրենք չկա: Այդ ուղղագրական սխալները պարզապես կազդեն բանկի հեղինակության վրա: Եթե իրենք հայերեն չգիտեն, ապա թող գոնե մի հայերեն իմացողի ցույց տան, հետո նոր տարածեն: Եթե բանկը իրեն թույլ է տվել սխալներով թերթիկներ շրջանառության մեջ դնել, մենք չենք կարող գնալ ու նրանց բռնել: Այդ թերթիկը ուղարկեք մեզ, իսկ մենք էլ նրանց կասենք՝ ամոթ: Նկատողություն կտանք, իսկ եթե դա երկրորդ անգամ կրկնվի, ապա այդ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել