Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

Օգոստոս 21,2007 00:00

\"\"

Օգոստոսի 19-ին 93 տարեկանում վախճանվեց ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը: Իսաբեկյանը խորապես ազգային նկարիչ լինելով՝ մշտապես համամարդկային ու ժամանակակից էր եւ երբեք կուլ չգնաց սոցռեալիզմին եւ այլ կեղծ «իզմերին»: Իսաբեկյանն ու գեղանկարիչն այնքան անբաժանելի էին, որ նա շարունակեց նկարել անգամ տեսողությունը կորցնելուց հետո: Էդուարդ Իսաբեկյանը նաեւ հեղինակն էր «Իգդիրը» վեպի, որը, մասնագետների կարծիքով, ոչ միայն ճանաչողական, այլեւ գեղարվեստական իմաստով է արժեքավոր ու աննախադեպ։ Իսաբեկյանը մեծ քաղաքացի էր եւ մինչեւ կյանքի վերջին օրը ապրեց իր երկրի եւ
իր ժողովրդի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել