Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՈՒՆՈՎ

Օգոստոս 16,2007 00:00

\"\"

Վերջերս Ստեփանավանի ավագանին որոշում է կայացրել իր համայնքում գործող մշակույթի պալատը, որը կրում էր հայազգի կոմունիստական հեղափոխական Ալեքսանդր Վերմիշեւի անունը, անվանափոխել եւ կոչել Ստեփանավանի պատվավոր քաղաքացի՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով: Ինչպես նշում են ստեփանավանցիները, վերակառուցումից առաջ այս շենքում հանդես են եկել Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, հայ կինոյի եւ թատրոնի այլ նվիրյալներ: Ըստ քաղաքի բնակիչների, Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիներին էր, որ Ստեփանավանում կառուցվեցին բազմաթիվ բնակարանային շենքեր, ասֆալտապատվեցին փողոցները, կարգավորվեց քաղաքի արտաքին լուսավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել