Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՐԱԳԱԾԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱՔՍ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ

Օգոստոս 15,2007 00:00

\"\"

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մեծամասնական ընտրակարգով որպես ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել է Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքում, կուսակցության մայրաքաղաքի ու թիվ 15-րդ ընտրատարածքի երիտասարդ ակտիվիստներից բաղկացած խմբի հետ միասին երեկ ավարտել է այդ ընտրատարածքում քարոզարշավը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ժառանգության» ղեկավարն իր զինակիցների հետ այցելել է բոլոր 84 ընտրաշրջանները: Ըստ աղբյուրի, թեկնածուն իր խմբով անցել է Թալինով եւ 80 գյուղերով՝ Արագած լեռան բարձրավանդակից մինչեւ Արաքս եւ Ախուրյան գետերի եզերքով՝ ներկայացնելով իրենց ծրագրերը՝ ԱԺ-ում ժողովրդավարության նոր նախատիպի ստեղծման վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել