Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիգն» ու «Բանանցը»՝ Քրիստիանսունի ֆուտբոլի փառատոնի հաղթողներ

Օգոստոս 14,2007 00:00

Ֆուտբոլի Նորվեգիայի գավաթի խաղարկությանը հաջող մասնակցելուց հետո, երրորդ մրցանակակիր դարձած Երեւանի «Քոլեջ» ակումբի աղջիկների «Նիգ» թիմը եւ տղաների «Բանանցի» պատանիները Օսլոյից մեկնեցին Քրիստիանսուն, որտեղ առաջին անգամ կազմակերպվում էր ֆուտբոլային եւս մի փառատոն:

Քրիստիանսունի մրցաշարը մասնակցության առումով թեեւ զիջում էր նախորդին, սակայն նույնպես բավականին ներկայացուցչական էր՝ մեծամասամբ շնորհիվ «Norway Cup»-ում հանդես եկած թիմերի, որոնց միացել էին նաեւ աֆրիկյան, պաղեստինյան ու այլ երկրների ֆուտբոլային ակումբներ: Այստեղ էլ մեր մարզիկներն իրենց գերազանց դրսեւորեցին: Թե «Նիգը» եւ թե «Բանանցը», տանելով միայն վստահ հաղթանակներ, նվաճեցին Քրիստիանսունի անդրանիկ մրցաշարի (կազմակերպիչների մտաhղացմամբ այն դառնալու է ավանդական) առաջին հաղթողները: «Նիգ» թիմի մարզիչ, «Արարատ-73»-ի ճանաչված պաշտպան Ռուդիկ Ավանիսյանն իր սանուհիների մասնակցությունն այս մրցաշարերին այսպես է գնահատում. «Նորվեգիայի գավաթի» խաղարկությանը, իսկ հիմա էլ արդեն Քրիստիանսունի մրցաշարին մասնակցելն անգնահատելի դեր է խաղում մեր աղջիկների վարպետության բարձրացման գործում: Հայաստանում, ինչպես գիտեք, կանանց ֆուտբոլը զարգացած չէ ու մեր ֆուտբոլիստուհիների համար սա ակումբների մակարդակով մրցափորձի կուտակման հազվագյուտ հնարավորություններից է ողջ տարվա ընթացքում: Դուք ինքներդ էլ տեսնում եք, որ աղջիկները խաղից խաղ իրենց ավելի վստահ են զգում դաշտում: Իսկ Օսլոյում առաջին անգամ 3-րդ մրցանակակիր դառնալով՝ նրանք Քրիստիանսունում արդեն հավատում էին իրենց ուժերին՝ դաշտում գործելով ավելի ինքնավստահ ու անկաշկանդ: Եվ հենց դա էլ օգնեց, որպեսզի «Նիգն» այստեղ նվաճեր չեմպիոնի կոչումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել