Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-Ն ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ԿԱՐԳԸ

Օգոստոս 14,2007 00:00

Մայրաքաղաքի «Master Class» թենիսի ակումբի կորտերում ավարտվեց թենիսի «Դեւիսի գավաթի» խաղարկության եվրաաֆրիկյան գոտու 4-րդ խմբի ոչ պաշտոնական թիմային առաջնությունը:

Հայաստանը որպես մրցավայր ընտրվել էր «Դեւիսի գավաթի» հանձնաժողովի որոշմամբ: Սա երկրորդ անգամ է, ինչ «Դեւիսի գավաթի» շրջանակներում մրցաշար անցկացվում է մեր երկրում: Առաջինը եղել է 2002-ին:

Երեւան պետք է ժամանեին Ռուանդայի, Անդորրայի, Բոթսվանայի, Չեռնոգորիայի, Ադրբեջանի, Սենեգալի, Գաբոնի, Լիբիայի եւ Մալթայի հավաքականները, սակայն առաջնության մեկնարկի նախօրեին մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (ITP) Հայաստանի ազգային ֆեդերացիային (ՀԹՖ) տեղեկացրել է, որ վերջին հինգ երկրները հրաժարվում են մասնակցությունից: Թե դրանցից չորսը, բացի Ադրբեջանից, ինչո՞վ են պատճառաբանել իրենց այդ որոշումը, հայտնի չէ: Բայց Ադրբեջանը, ինչպես մեզ տեղեկացրին ՀԹՖ-ի մամուլի ծառայությունում, սկզբում մեր ֆեդերացիայից անվտանգության երաշխիքներ է պահանջել, ինչը նրանց տվել է Հայաստանի արտգործնախարարությունը: Սակայն դրանից հետո ադրբեջանցիներն առանց որեւէ պատճառաբանության, միեւնույն է, չեն եկել:

Մեր տղաները (Հայկ Զոհրանյան, Հարություն Սոֆյան, Հովհաննես Դավթյան, Աշոտ Գեւորգյան) միեւնույն՝~ 2:1 հաշվով հաջորդաբար առավելության հասան Ռուանդայի, Անդորրայի եւ Բոթսվանայի նկատմամբ եւ խմբում 1-ին տեղը գրավելու համար պայքարում հանդիպեցին մինչ այդ նույնպես պարտություն չունեցող Չեռնոգորիայի թիմի հետ: Սակայն հաջողությունն այս անգամ ժպտաց մրցակցին: Գրանցվեց 3:0 հաշիվ, եւ առաջնության մրցաշարային ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:

1. Չեռնոգորիա 4 4 0 4

2. Հայաստան 4 3 1 3

3. Բոթսվանա 4 2 2 2

4. Անդորրա 4 1 3 1

5. Ռուանդա 4 0 4 0

Եթե բոլոր թիմերը ժամանեին մրցավայր, ըստ կանոնակարգի՝~ եկող տարի արդեն 3-րդ խմբում հանդես գալու իրավունք տրվելու էր 1-2-րդ տեղերը գրավող թիմերին, ինչը Հայաստանը կատարել է: Սակայն հինգ թիմերի մասնակցության պայմաններում իրենց կարգը մեկ աստիճանով բարձրացրին չորս առաջին տեղերն զբաղեցնողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել