Պարզվում է, մեր պաշտոնյաներն ու պատգամավորները իրենց էությամբ լինում են երկու տեսակի՝ հանգստացող եւ չհանգստացող: Այդ կարեւոր դասակարգումն իրականացրեց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, բացատրելով «Իրավունքին», թե ինչու է ամառվա այս տապին մնացել Երեւանում. «Ես էությամբ հանգստացող չեմ: Խորհրդարանում եղած 12 տարիների ընթացքում իմ գործուղումների 5-7%-ն եմ իրացրել: Դա բնավորության, հոգեկերտվածքի խնդիր է»: Լավ է, չասաց՝ հոգեվարքի: