Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՄԱԳԵԼԱՆՆ ԱՅՍՊԵՍ ՊԵՂԵԼ ԻՄԱՆԱՐ…

Օգոստոս 10,2007 00:00

\"\"

\"\"

Թալինի քաղաքապետ, թիվ 15 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Մնացական Մնացականյանը հերքել էր, թե ինքն է պեղել երկու այլ Խաչիկ Մանուկյաններին եւ կազմակերպել նրանց առա ջադրումը: «Ես ո՞վ եմ՝ Մագելա՞նն եմ, ինչ է, որ պեղեմ»: Սակայն ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը մեզ ցույց տվեց կոշկակար Խաչիկ Մանուկյանի նախաձեռնող խմբի դիմումը, որ ներկայացվել էր թիվ 15 ԸԸՀ-ին: Այստեղ նախաձեռնող խմբի անդամների մեջ առաջինը Սամսոն Եսայանն է. «Սա Մնացական Մնացականյանի քրոջ ամուսինն է»: Իսկ նախաձեռնող խմբի ցուցակում 2-րդը Մուշեղ Վաչագանի Հովհաննիսյանն է. «Սա էլ նրա շտաբի պետ Վաչո Հովհաննիսյանի տղեն է»: Այս պարզաբանումներին ի հավելումն՝ Խաչիկ Մանուկյանը պատմեց, որ պեղել էին նաեւ իր 4-րդ անվանակցին. «Նրա թղթերն էլ էին տարել. ուղղակի ուշացրին՝ չհասցրին առաջադրել: Այս մի Խաչիկ Մանուկյանն էլ Նուբարաշենից էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել