Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՋԱՋՈՒՌՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Օգոստոս 09,2007 00:00

Շատերն այստեղ դեռ փայտե տնակներում են ապրում

Ջաջուռը Շիրակի մարզի գյուղերից է, որի անունը հիմնականում ասոցացվում է ճանաչված նկարիչ Մինաս Ավետիսյանի գույների հետ: Սակայն այստեղ կյանքն այդքան էլ գունեղ չէ: Ջաջուռի եւ ջաջուռցիների խնդիրները նույնն են, ինչ Հայաստանի մյուս գյուղերինը: «Առավոտի» այցելության ժամանակ մարդիկ դժգոհում էին, որ իրենք դուրս են մարզային իշխանությունների ուշադրությունից: «Էս գյուղը, որ գիշերով մդնես, կգորես: Գիշերները լսի շող անգամ չկա, որ մարդու երսին աշես: Չկա մի ճանապարհ, որ ասֆալտապատ եղնի: Էսպես ցեխի հետ կռիվ տալով կաբրինք: Ո՛չ աշխատանք ունինք, ո՛չ գործ: Պարապ- սարապ գֆռֆռանք»,- պատմեց Արշակ Հարությունյանը:

Ջաջուռն ունի շուրջ 200 տնտեսություն: Բնակիչների պատմելով՝ Ջաջուռ տեղանունն առաջացել է «ջան ջուր» արտահայտությունից, քանի որ տեղանքն առատ է ինքնաբուխ աղբյուրներով: Գյուղի բնակիչների մի մասը դեռեւս ապրում է փայտե տնակներում, երկրաշարժի պատճառով խարխլված տներն էլ կարոտ են վերանորոգման: «7 շնչով կաբրինք դոմիկի մեջ, հնարավորություն չունինք տուն կառուցելու: Էս տարի էլ Աստված մեզ պատժեց՝ գելերը մի ամիս առաջ մտան գոմը, խեղդեցին ոչխարներին: Մեր միակ հույսը տղես է, կաշխատի քաղաքում, մի կերպ կաբրինք: Շատերն անճարությունից ու անգործությունից կթողնին կերթան»,- իրենց ապրելակերպը ներկայացրեց տարեց մի կին: Գեղեցիկ Ավետիսյանն էլ հավելեց. «Սաղ օրը բերներս կտընգենք, կաշենք, կաշենք, թե կարգուդն ոնց եգավ, ինչ ավերեց: Կարգուդն արդեն երկու անգամ մեզ զարգել է, ավերել ցորենի, կարտոլի դաշտերը, ծառերը: Էս տարի բերք չգա: Էդ ըմենն ոչ մեկի պետքը չէ»: Գյուղի գրադարանավարուհի Ամալյա Խաչատրյանն էլ պատմեց, թե ինչպես են իրենց «անտուն» գրադարանի գրքերն աստիճանաբար քայքայվում եւ «ոչ մեկի վեջն էլ չի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել