Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 07,2007 00:00

\"\"

Արդեն մոտ մեկ ամիս է՝ շինարարական աշխատանքների պատճառով մայրաքաղաքի երթեւեկությունը կաթվածահար վիճակում է, փողոցներում խցանումներ են առաջանում եւ ստեղծվում են վթարային իրավիճակներ: Պարզվում է՝ մի քանի օրից մայրաքաղաքում երթեւեկությունն է՛լ ավելի է վատանալու, քանի որ օգոստոսի 15-ից, բացի Երեւանում արդեն իսկ ընթացող շինաշխատանքներից, եւս 4 մեծ ճանապարհաշինարարական ծրագրեր են իրականացվելու: Կառուցապատման ընթացքում Ազատության եւ Արցախի պողոտաները, Բաղրամյան-Կիեւյան-Օրբելի փողոցները եւ Հաղթանակի զբոսայգու տարածքը եւս անանցանելի կլինեն: Քաղաքապետարանի պաշտոնյաները խոստանում են մինչեւ սեպտեմբերի կեսերն այդ ծրագրերն ավարտել, իսկ մինչ այդ թե ինչ կկատարվի Երեւանի փողոցներում՝ կարելի է պատկերացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել