«Առավոտը» հուլիսի 18-ի համարում ահազանգել էր Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի՝ իրար հարեւանությամբ գտնվող պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի տարածք տանող երկու կամարներից մեկը փակելու եւ այն «օբյեկտի» վերածելու մասին: Ահազանգն ակնհայտորեն ազդել է տեղական իշխանությունների վրա, եւ երկու օր առաջ մեզ հայտնեցին, որ փակված կամարի տեղում կառուցված օբյեկտն ապամոնտաժվել է եւ բերվել
նախկին տեսքին: