Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆԻՑ ԵՐԵՔ ՄԵՏՐ՝ Ի ՊԵՏՍ «ԴԱՉԱՆԵՐԻ»

Օգոստոս 02,2007 00:00

\"\"

Հայաստանի կառավարությունում շրջանառվում է որոշման նախագիծ, որի ընդունման դեպքում Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կդադարեցվի ծովի մակերեւույթից 1905 մետր բարձրության վրա, մինչդեռ նախկինում նախատեսված էր բարձրացնել լճի մակարդակը մինչեւ 1908 մետր: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը հուլիսի 31-ի նիստում քննարկել է կառավարության որոշման նախագիծը եւ եզրակացրել, որ «ընդհանուր 1908 նիշը պետք է անվերապահորեն պահպանել»: Հանձնաժողովի փոխնախագահ պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին այս որոշման նախագծի կապակցությամբ ասել է. «Հասկանալի է, որ դա արվում է ռեստորաններն ու դաչաները պահպանելու համար: Խայտառակ բան է՝ պետությունը մտածում է մի քանի հոգու մասին՝ արհամարհելով մի ողջ լճի պրոբլեմ: Ամբողջ մի պետություն որոշում է չբարձրացնել լճի մակարդակը,
որ այդ կառուցապատմանը վնաս չտա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել