Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԱՆՊՏՈՒՂ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

Հուլիս 27,2007 00:00

\"\"

«Առավոտի» հարցին՝ մասնակցելո՞ւ է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ ընդդիմադիր գործիչների առաջիկա հանդիպմանը, որի շնորհիվ հույս ունեն ձեւավորել միասնական բեւեռ՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կտրուկ պատասխանեց. «Ո՛չ»: Փորձեցինք պարզել, թե արդյոք պատճառն իր հասցեին Պարույր Հայրիկյանի արտահայտություններից վիրավորվածության զգացո՞ւմն է, սակայն պրն Մանուկյանն էլի պատասխանեց. «Ո՛չ: Ուղղակի անպտուղ եմ համարում այդ հանդիպումները եւ այդ պատճառով չեմ մասնակցելու»: ԱԺՄ նախագահը նաեւ նկատեց. «Պարույր Հայրիկյանը չէ, որ պիտի որոշի՝ ես ինչին մասնակցեմ, իսկ ինչին՝ ոչ»: Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի ասուլիսում ԱԻՄ նախագահը հայտարարել էր, թե ԱԺ ընտրություններում «գերագույն քայքայիչ դերը կատարեցին Վազգեն Մանուկյանն ու
Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել