Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԵՑԻՆ

Հուլիս 25,2007 00:00

Երեկ կեսգիշերին մոտ «Ազատություն» ռ/կ-ն հաղորդագրությամբ մանրամասներ ներկայացրեց Հայաստանի հեռարձակողների հետ բանակցությունների մասին:

Ըստ հաղորդագրության՝ «Ազատությունը» եւ այն վերահսկող գործակալությունը՝ U.S. Broadcasting Board of Governors (BBG)-ն, մտահոգություն են արտահայտում «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության հաղորդումները Հայաստանի Հանրային ռադիոյով վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու մերժման կապակցությամբ. «Անցած շաբաթվա ընթացքում եռօրյա քննարկումները Երեւանում ԱՄՆ-ի եւ Հայաստանի հեռարձակման ոլորտի պաշտոնյաների միջեւ ավարտվեցին առանց համաձայնության նոր պայմանագրի վերաբերյալ, որ փոխարինվի այն մեկը, որի ժամկետն ավարտվել էր փետրվարին»: Ներկայացված են BBG-ի նախագահ Ջեյմս Գլասսմանի խոսքերը. «Մեր պատվիրակությանը խնդրել էին գալ Երեւան, որ հարթվեն որոշ տեխնիկական աննշան խնդիրներ եւ պայմանագիր կնքվի՝ շարունակելու համար հաջող գործընկերությունը: Այդ բոլոր խնդիրները լուծվեցին: Մեր պատվիրակությանն ասում էին, թե չկան վերջնական ժամկետներ, եւ չկար զգուշացում, որ դադարեցվելու են «Ազատության» հաղորդումները Հանրային ռադիոյով: Եվ այնուամենայնիվ, պայմանագիրը մնաց առանց ստորագրման, եւ մերժվեցին մեր առաջարկները վճարումներ անելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ համաձայնագրի ստորագրումը կապ չունի իրավական, պայմանագրային կամ տեխնիկական խնդիրների հետ»: Գլասսմանը հավելել է. «Մենք գնահատում ենք Հանրային ռադիոյի հետ մեր հարաբերությունները եւ, իհարկե, ցանկանում ենք շարունակել դրանք: Մենք անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը եւ համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումների կատարմանը՝ հենց որ Հայաստանի մեր գործընկերները կասեն, թե նրանք պատրաստ են»: Հիշատակված է, որ հուլիսի 9-ին Հայաստանի Հանրային ռադիոն հայտնել է, որ ծրագրում է դադարեցնել «Ազատության» վերահեռարձակումը օգոստոսի 9-ին: «Հանրային ռադիոյի հետ մեր շատ արդյունավետ գործընկերության հավանական ավարտը չունի տնտեսական կամ այլ իրավական հիմնավորում»,- ասել է «Ազատություն» ռ/կ-ի նախագահ Ջեֆրի Գեդմինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել