Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՌՈՐ ԿԱՄ ՎԱՆԴԱԼԻԶՄ

Հուլիս 25,2007 00:00

\"\"

Օրերս Նուբարաշեն համայնքում գտնվող Զոհված ազատամարտիկների հուշարձանի այգում 2-3 ժամերի ընթացքում արմատախիլ են արվել ավելի քան 17՝ 30-35 տարեկան ծառեր: Կատարվածը նուբարաշենցիներից ոմանք համարում են թաղապետարանի կողմից կատարված կանաչ տեռոր ու վանդալիզմ բնության նկատմամբ: Նրանք հավաստիացնում են, որ 90-ականների «մութ ու ցուրտ» տարիներին անգամ իրենք օր ու գիշեր հետեւում եւ հսկում էին, որպեսզի համայնքում ոչ մի ծառ չհատվի, իսկ այսօր դրանք մի քանի ժամում են հատվել: Մեր տեղեկություններով, հատված ծառերի տեղում նուբարաշենցի ոմն «Պուշկոն»՝ ընտրությունների ժամանակ թաղապետ Մհեր Հովհաննիսյանի վստահված անձը, կառուցելու է առեւտրի տուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել