Արկադի Ղուկասյանը դեռ շուրջ 1,5 ամիս կմնա ԼՂՀ նախագահ, բայց այնուամենայնիվ՝ հուլիսի 19-ը նրա պաշտոնավարման վերջին օրն էր, քանի որ ընտրվեց ԼՂՀ հաջորդ նախագահը: Այդ վերջին երեկոն Արկադի Ղուկասյանն անցկացրեց Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի բացօթյա սրճարանում, որտեղ հնչում էին հարդ-ռոքային բալլադներ: ԼՂՀ 2-րդ նախագահին ընկերակցում էին Հայաստանից ժամանած ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական գործիչներ: Իսկ ԼՂՀ 3-րդ նախագահ ընտրվեց, ինչպես եւ կանխատեսվում էր՝ Բակո Սահակյանը, նախնական արդյունքների համաձայն՝ ստանալով ձայների 85,17%-ը: Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է՝ 12,53%-ով: Երրորդն Արմեն Աբգարյանն է՝ 1,24%: Կոմունիստ Հրանտ Մելքումյանի ձայները կազմում են 0,81%: Եվ ամենաքիչ ձայները ստացել է Վանյա Ավանեսյանը. 202 հոգի ցանկացան, որ նա համարձակ խոսի Բուշի հետ, այսինքն՝ ԼՂՀ ընտրողների ընդամենը 0,3%ը:
Կարդացեք նաեւ՝