Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԷՇՆ ԵՆՔ ՔՇԵԼՈՒ

Հուլիս 20,2007 00:00

\"\"

Երեկ, երբ ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանը քվեարկելու էր եկել Ստեփանակերտի թիվ 5 դպրոցում գտնվող տեղամաս՝ նրա կողքին էր Զորի Բալայանը, որը պատասխաններ էր հուշում փոքր-ինչ հուզված թեկնածուին: Ասենք, երբ «Ազատությունը» Բակո Սահակյանին հիշեցրեց միջազգային հանրության հայտարարությունները, թե չեն ճանաչելու ԼՂՀ ընտրությունները՝ Զորի Բալայանը հուշեց. «Պիտի ասի, որ մենք մեր էշն ենք քշելու: Չեն ճանաչում ԼՂՀ-ն՝ իրենց պրոբլեմն է»: Բակո Սահակյանն ասաց. «Շարունակելու ենք մեր կառուցողական քաղաքականությունը: Եվ հույս ունենք, թե այն հիմք կհանդիսանա, որ միջազգային հանրության կողմից մի օր ճանաչվի մեր անկախությունը»: Իսկ երբ «Հայքը» նրան խնդրեց մեկնաբանել Ահարոն Ադիբեկյանի տեսակետը, ըստ որի՝ ղարաբաղցիները Բակո Սահակյանին ընկալում են իբրեւ «պապայի»՝ Զորի Բալայանն էլի հուշեց. «Ասա՝ ես Տիգրանի եւ Էմմայի պապան եմ»: Մինչդեռ Բակո Սահակյանն ընդամենն ասաց, թե իրեն նման պապա չի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել