«Առավոտի» աղբյուրների հաղորդմամբ, մեկ անգամ եւս համոզվելու համար, որ իրեն պաշտոնից հանելու վտանգ չկա, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեծ «շքախմբով»՝ քաղաքապետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, երեկ եղել է նախագահ Քոչարյանի մոտ: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Ղուկասյանը իր հարցերը տեղը տեղին լուծել է: Նախագահը վերահաստատել է վարչապետ Սերժ Սարգսյանի տված «դաբրոն»՝ մինչեւ նոր նախագահական ընտրությունները Ղուկասյանին թողնել քաղաքապետի պաշտոնում: Չնայած դրան, այլ աղբյուրներ վստահեցնում են, որ երկուշաբթի օրվանից քաղաքապետարանի բոլոր բաժիններում խիստ ստուգումներ է անցկացնելու Ազգային ժողովի Վերահսկողական պալատը:
Կարդացեք