Օրերս «Առավոտն» ահազանգ ստացավ Վայքի մարզի Եղեգնաձոր քաղաքից: Մեզ զանգած մարդը խնդրում էր գնալ Եղեգնաձոր եւ տեսնել, թե ինչպես են տեղական իշխանությունների թողտվությամբ կամ նույնիսկ հովանավորությամբ ծառահտվում այդ քաղաքի հիվանդանոցի եւ դրա հարեւանությամբ գտնվող պոլիկլինիկայի կանաչ տարածքը, ապամոնտաժվում այգու նստարանները, որոնց փոխարեն առաջիկայում այդ տեղում մի նոր օբյեկտ է կառուցվելու: Տեղում լինելով՝ մեր թղթակիցը համոզվեց, որ ահազանգը ճիշտ էր: Այստեղ հաստաբուն ծառեր էին հատվել, սկսվել էր շինարարություն, նույն ճակատագիրն է սպասվում նաեւ հարակից կանաչապատ այգուն: Եղեգնաձորում ասում են, որ դա արվում է «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ գլխավոր բժիշկ Անահիտ Կարապետյանի նախաձեռնությամբ, որի ամուսինը՝ Արմեն Խաչատրյանը, VEDI WINE ընկերությանը պատկանող Գետափի գինու գործարանի տնօրենն է եւ ՀՀ ԱԺ-ում էլ «հզոր» հովանավորներ ունի:
Կարդացեք