Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 12,2007 00:00

\"\"ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեր սեքսուալ ակտիվությունը բարձր է: Բայց խարդավանքների գնալուց առաջ մտածեք հետեւանքների մասին:

ՑՈՒԼ 21.04-21.05: Նպաստավոր օր է կարեւոր հարցերում գործնական քննարկումներ կազմակերպելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր առջեւ այսօր կարող են նոր հեռանկարներ բացվել, որոնք անտեսել խորհուրդ չի տրվում:

ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Աստղերը նախազգուշացնում են, որ հարկավոր է ձեռնպահ մնալ ֆինանսական մութ գործարքներից:

ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Տված խոստումները չկատարելը կամ դրանցից հրաժարվելը հարվածում են ձեր հեղինակությանը:

ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրը ձեզ բարձր տրամադրություն, ռոմանտիկ շփումների ցանկություն կպարգեւի:

ԿՇԵՌՔ 24.09-23.10: Օրվա ընթացքում բավականին գործեր կանեք, սակայն երեկոյան կզգաք, որ բացվել է ձեր երկրորդ շնչառությունը:

ԿԱՐԻՃ 24.10-22.11: Կենսականորեն կարեւոր հարցերը լուծելիս սխալվելու հավանականությունը մեծ է:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները իրենց մեջ մի փոքր լարվածություն են պարունակում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Երեկոյան սեքսուալ եւ ռոմանտիկ արկածների, երկար սպասված հանդիպման հավանականությունը մեծ է:

ՋՐՀՈՍ 21.01-19.02: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներն ավելի արդյունավետ են:

ՁՈՒԿ 20.02-20.03: Այսօր արված բարեգործությունը հետագայում ձեզ արժանի փոխհատուցում կբերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել