Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ ՈՐՈՇՎԱ՞Ծ Է

Հուլիս 12,2007 00:00

\"\"

Ըստ Հայաստանի հանրային ռադիոյի մեր գործընկերների, «Ազատություն» ռ/կ-ն արդեն օգոստոս ամսից Հանրային ռադիոյով չի վերահեռարձակվելու: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանից: Վերջինս ի պատասխան ասաց, թե այս հարցում ոչինչ դեռ որոշված չէ: Իսկ արդյոք նման մտադրություն, այնուամենայնիվ, կա՞: «Եթե այսպես շարունակվի…»,- եղավ պարոն Ամիրյանի պատասխանը: Այսինքն, ինքը՝ որպես Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն, մտադիր չէ՞ «Ազատության» հետ նոր պայմանագիր ստորագրել: «Դեռ որոշված չէ, առայժմ բանակցություններ են ընթանում»,- հայտարարեց Ա. Ամիրյանն ու մեր ճշտող հարցադրմանն ի պատասխան ասաց, թե այդ բանակցություններն, իհարկե, վարվում են «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության ղեկավարության հետ: Թե արդյոք այդպիսի բանակցություններ իրականում ընթանո՞ւմ են՝ երեկ ճշտել չհաջողվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել