Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԽՈՍՔ՝ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՏԱԿԱՊԱՏՄԱՆ ՄԵՋ

Հուլիս 05,2007 00:00

Կառույցն իր ավարտին հասցնելով՝ շինարարների առջեւ կանգնում է հատակի ստեղծման ոչ այդքան հեշտ խնդիրը:

Իսկ որքան մեծ է կառույցը, այնքան բարդ է նրա հուսալի եւ ամուր հատակի ստեղծումը: Սակայն արդեն երկու տարի է, որ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի կազմում գործող «Հատակշին» շինարարական կառույցը մի շարք ձեռնարկությունների արդեն իսկ ձերբազատել է այդ հոգսից, եւ ներկայումս լուծված կարելի է համարել տասնամյակներ ի վեր լուրջ մտահոգություն առաջացնող այս խնդիրը: Լինելով գերմանական «Կորոդուր» ֆիրմայի միակ ներկայացուցիչը հարավկովկասյան տարածաշրջանում՝ ընկերությունը հատակի պատրաստման աշխատանքներ է իրականացնում Գերմանիայում վերապատրաստված մասնագետների շնորհիվ: Հարկ է նշել, որ «Կորոդուրը» հայտնի է որպես հատակների պատրաստման համար նյութեր արտադրող աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: 50 տարվա ընթացքում արտադրված 200 մլն քառակուսի մետր հատակները «Կորոդուրի» որակի եւ ապահովության լավագույն ապացույցն են։ Այդ են վկայում, որ աշխարհահռչակ մի շարք ընկերություններ իրենց ձեռնարկություններում կիրառում են հենց «Կորոդուրի» արտադրած հատակները: «Հատակշինը» օգտագործելով փորձառու ընկերության տեխնոլոգիական հնարքներն ու փորձը՝ Հայաստանում արդեն արժանացել է այնպիսի առաջատար ընկերությունների վստահությանը, ինչպիսիք են «Կոկա-կոլան», «Ռուսալ-Արմենիան», «Ջերմուկ գրուպը»: Աշխատանքներ են իրականացվել նաեւ Վրաստանում: Իրենց արտադրական ձեռնարկությունները հատակապատելով «Հատակշինի» մասնագետների միջոցով՝ նրանք համոզվել են, որ գործ ունեն պրոֆեսիոնալների հետ:

«Կոկա-կոլա» ընկերության տեխնիկական տնօրեն Անդրեյ Շամանովը «Հատակշինի» մասին այսպես է խոսում. «Մեր ընկերությունում կա մեզ ուղղված ծառայությունների առաջարկների ուսումնասիրման գործընթաց: Նույնը եղավ նաեւ այս պարագայում. մենք նայեցինք այն վայրերը, որտեղ արդեն պատրաստված էին հատակները, համոզվեցինք կատարված աշխատանքի որակի մեջ եւ որոշեցինք համագործակցել: Սա մեր շուկայում ներկայացված ամենալավ ընկերություններից մեկն է, որի հետ ձեռք բերվեց 3000 քառակուսի մետր հատակի պատրաստման առաջարկություն: Մենք կշարունակենք մեր համագործակցությունը այս ընկերության հետ»:

Նման վստահությանն ու գնահատականին «Հատակշինը» պատահականորեն չի արժանացել, այլ շնորհիվ իր կատարած աշխատանքների բարձր որակի: «Կորոդուր» հատակները մինչ այժմ գոյություն ունեցողների համեմատ ունեն մի շարք առավելություններ՝ կայուն են մի քանի համատեղ ազդեցությունների հանդեպ, դիմացկուն են մեխանիկական, քիմիական, ֆիզիկական, էլեկտրամագնիսական ներգործությունների նկատմամբ: Անվտանգ են -50 աստիճանից մինչեւ +250 աստիճանի պայմաններում: Շնորհիվ «Կորոդուրի» արտադրած հատուկ նյութերի, որոնցով պատրաստված զանգվածը դառնում է արտադրանքի հիմնանյութը, հատակը էկոլոգիապես մաքուր է, չի արտադրում փոշի, խոնավակայուն եւ անջրանցիկ է, դիմանում է ցանկացած ծանրաբեռնվածության: «Կորոդուրի» նյութերը պատրաստվում են գերմանական DIN 1100 եւ A, M, KS խմբերի շինարարական ստանդարտներին համապատասխան:

Նորագույն համաշխարհային չափորոշիչներին համապատասխան սարքավորումների միջոցով մշակելով եւ յուրահատուկ տեխնոլոգիայով ստեղծելով համասեռ զանգված, որի հենքը ցեմենտն է, ստեղծվում է հատակի պատրաստի բարձրորակ հումքը, որը հատուկ մեքենայով տարածվում է անհրաժեշտ մակերեսի վրա՝ ստեղծելով հատակի շերտը: Մասսան, չորանալուց հետո, հատուկ սարքավորումներով հարթեցվում եւ հղկվում է՝ ստեղծելով հատակի հարթ ու միատարր մակերես: Այս հատակները հրակայուն են, չեն սառցակալում, հեշտությամբ մաքրվում են, չեն կլանում յուղային մասսա, բենզին եւ այլ հեղուկներ։ «Հատակշինի» պատրաստած հատակները հարմար են գործարանների, պահեստների, ավտոկայանատեղերի, բաց տարածքների եւ տարբեր նշանակության այլ շինարարական կառույցների համար:

Այն, որ «Հատակշինի» եւ «Կորոդուրի» համագործակցությունը կայացած, արդյունավետ եւ հուսալի է, արդեն իրողություն է, ինչը կլինի շարունակական եւ, անկասկած, կբավարարի պատվիրատուների ամենախիստ պահանջները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել