Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ

Հուլիս 04,2007 00:00

\"\"Բելգրադում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չարդարացրին սպասելիքները:

Աղջիկների մրցապայքարում մեր հանրապետության միակ մասնակիցը՝ 72 կգ քաշային Հասմիկ Յոլչյանը, հենց առաջին գոտեմարտում «մաքուր» պարտվեց մրցակցին ու դուրս մնաց հետագա պայքարից: Նա վերջերս է ծնողների հետ Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան ու բնակություն հաստատել Աբովյանում: Իրենց ասելով, Հասմիկը Ռուսաստանում պատանիների մեջ երկրորդ տեղն է գրավել: Մենք նրան մի անգամ Կիեւ՝ ավելի բարձր տարիքային խմբի միջազգային մրցաշար ուղարկեցինք, որտեղ, սակայն, անհաջողության մատնվեց: Այն ժամանակ նա դժգոհում էր, որ ստիպված էր գոտեմարտել իրենից մեծերի հետ: Երկրորդ փորձությունը Բելգրադն էր, ու արդյունքը նույնը եղավ: Կարծում եմ, որ առայժմ պետք է հրաժարվել նրա ծառայություններից:

Ազատ ոճային տղաները նույնպես չարդարացրին հույսերը: Մեկ բրոնզե մեդալը բավարար արդյունք չէ: Տղաներից ակնկալում էինք 2-3 մեդալ: Հատկապես 60 կգ քաշային Արթուր Առաքելյանից եւ Սուրեն Ադյանից՝ 66 կգ: Նրանք երկուսն էլ Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ են եղել:

Ինչ վերաբերում է հունահռոմեական ոճի մեր հավաքականին, մարզիչները բավականին ուժեղ թիմ էին հավաքել: Բոլոր ըմբիշներն էլ փորձառու էին: Արթուր Շահինյանը (84 կգ) աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր էր, եւ մտածում էինք, որ միանգամայն ի վիճակի էր պայքարել չեմպիոնության համար: Մեդալի հավակնորդ էին Եվրոպայի մրցանակակիր Վահրամ Խաչատրյանը՝ 60 կգ, Բաբկեն Կարապետյանը՝ 50 կգ, Արամ Ստեփանյանը՝ 74 կգ, Արման Պապյանը՝ 66 կգ: Բայց նրանցից միակ մեդալը նվաճեց Բաբկենը, որի լավագույն արդյունքը եղել է Եվրոպայի առաջնության 5-րդ տեղը:

Այսօրվա երիտասարդները վաղը համալրելու են մեր ազգային հավաքականների շարքերը: Այդ նպատակով պետությունը, ՀԱՕԿ-ն ու ֆեդերացիան անում են հնարավոր ամեն բան: Հետեւաբար, նրանցից այժմվանից արդեն կայուն ու բարձր ցուցանիշներ պահանջելու իրավունք ունենք:

Հավաքականները նոր են վերադարձել: Մոտ ժամանակներս կքննարկենք մարզիկների անհաջող մրցելույթների պատճառները եւ կանենք համապատասխան հետեւություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել