Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՎԹԱՐ՝ ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ

Հուլիս 04,2007 00:00

\"\"

Երեկ Երեւան-Սեւան ավտոմայրուղու 27 կմ հատվածում տեղի է ունեցել միանգամից 3 ավտոճանապարհային պատահար: Ժամը 16.30-ի սահմաններում «BMW-528» մակնիշի 09 ԼԼ 851 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել մայթեզրից եւ շրջվել ձորը, որի հետեւանքով վարորդը՝ Մանուկ Մանուկյանը, ուղեւորուհի Աննա Երվանդյանը եւ ինքնությունը չպարզված եւս մեկ անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, նույն հատվածում Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Ռուբեն Խաչատրյանը՝ վարելով իր անձնական օգտագործման «BMW» մակնիշի 64 ՕՍ 695 պետհամարանիշի ավտոմեքենան (լուսանկարում)՝ շրջվել է, որի հետեւանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց: Երրորդ՝ «Պաջերո Միցուբիշի-Պինի» մակնիշի 03 ԼԼ 010 պետհամարանիշի ավտոմեքենան նույն հատվածում բախվել է պատին: Բարեբախտաբար, բոլոր 3 դեպքերում էլ զոհեր չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել