Մինչ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում էր «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը սահմանափակել սպառնացող օրինագծերը, հասարակական մի շարք կազմակերպություններ երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակում եւ շարունակվեց Ազգային ժողովի մուտքի մոտ: «Ոչ բեսպրեդելին, ոչ ամենաթողությանը» ցուցապաստառներ կրող ակցիայի մասնակիցները բերանները կապել էին սպիտակ կտորներով՝ ի նշան բողոքի: Խորհրդարանի շենքը շրջապատող ճաղաշարին ցուցարարները ամրացրին «Անկախ կախյալներ» ցուցապաստառը, որի վրա անուն առ անուն նշված են բոլոր 79 պատգամավորների անունները, ովքեր ուրբաթ օրը կողմ էին քվեարկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների լրամշակումներին: Նախատեսվում է, որ երկրորդ ընթերցմամբ
օրենքը կընդունվի այսօր: Կարդացեք նաեւ՝